10 Հունվարի, Saturday, 2026
KFC

Բարիկադները պետք է քանդել ու տանել. հարուցվել է քրեական գործ

Ոստիկանությունը պատրաստվում է քննչական գործողություն իրականացնել Բաղրամյան պողոտայում գտնվող «Սանիթեք» կազմակերպությանը պատկանող աղբամաններն առգրավելու ուղղությամբ: Այս մասին Բաղրամյան պողոտայում ցուցարարներին հայտնեց Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը:

Նա տեղեկացրեց, որ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շր ջանների քննչական բաժնում Քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավելու մասին: Մասնավորապես առգրավման է ենթակա «Սանիթեք» կազմակերպությանը պատկանող, տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները: 

Բաղրամյանում գտնվող քաղաքացիներից մեկը ժամանակ խնդրեց մինչև երեկո, երբ ցուցարարների մեծ մասը կահավաքվի ակցիայի վայրում:

Մինչ այս պահը ոստիկանությունն աղբամաններն առգրավելու ուղղությամբ որևէ այլ գործողություն չի իրականացրել:

 
KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ