25 Հունվարի, Saturday, 2025
KFC

Բաղրամյան պողոտան այսօր այլ է /վիդեո/

Արդեն յոթերորդ օրն է, որ Երևանի Բաղրամյան պողոտան փակ է: Այստեղ նստացույց են անում էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարող քաղաքացիները: Սակայն ի տարբերություն նախորդ օրերի՝ այսօր պողոտայում տրամադրությունն ուրիշ է:

Նախ այստեղ չեն «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի շատ անդամներ, ովքեր երեկ հորդորեցին տեղափոխվել Ազատության հրապարակ: Լարվածություն կա, քանի որ դեռ երեկ էր ոստիկանությունը հայտարարել, որ այլևս չեն կարող թույլ տալ, որ փակ մնա պողոտան:

Վաղ առավոտյան պողոտա այցելեց Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որ լրագրողի դիտարկմանը, որ չնայած երեկ հնչեց հայտարարություն, որ 23:00-ից հետո կվերականգնվի հասարակական կարգը այդպես էլ չդիմեցին գործողության, ասաց «Ես ասել եմ, որ լռության ժամը պետք է պահպանվի ժամը 23-ից հետո»: Իսկ հարցին, թե՝ ասացիք, որ իրավապահները պատասխանատվության կենթարկեն, պատասխանեց. «Հիմա էլ եմ ասում»:

Նշենք, որ ցուցարարներից Վաղինակ Շուշանյանը նախ հայտարարեց, որ իրենց պահանջները մասամբ կատարվել ու հորդորեց գնալ Ազատության հրապարակ, սակայն նրա հորդորին քչերն ականջալուր եղան: Նախաձեռնության անդամները Վաղինակի հետ տեղափոխվեցին Ազատության հրապարակում, ապա վերջինս ֆեյսբուքյան հանրագրում գրառում էր կատարել՝ խնդրելով միանալ իրենց՝ գնալ հրապարակ Բաղրամյանից: Շարժումը երկու մասի բաժանվեց՝ մի մասը մնաց Բաղրամյանում, մյուսը գնաց հրապարակ:

Ժամը 20-ի սահմաններում թվում էր, թե բախումն անխուսափելի է: Ցուցարարների առաջին շարքերում սակայն շարժման ակտիվիստները չէին, այլ երիտասարդներ էին, ովքեր ասում էին, որ շարունակելու են պայքարը, թեկուզ ոստիկանությունը բռնի ուժ կիրառի: «Մեռնելու եմ»,-նույնիսկ ասաց նրանցից մեկը: Ցուցարարների առաջին շարքերում համեմատաբար ավելի երիտասարդներ էին կանգնած:

 

 
KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ