03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ոչ թալանին» նախաձեռնությունը վաղը համազգային հավաքի է հրավիրում.Օսիպյանին խնդրեցին

Բաղրամյան պողոտայում ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման պայքարող ցուցարարները վաղը երեկոյան, ժամը 18-ին մեծ հավաք են հրավիրել Բաղրամյան պողոտայում: Նրանք մոբիլիզացիայի են հրավիրում ողջ ժողովրդին:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին հայտնեց, որ վաղը ժամը 18-ին ցուցարարները մեծ հավաք են անելու. «Կխնդրեմ ոստիկաններին գիշերը որեւէ քայլի չդիմել, պահպանել հանգստություն եւ որեւէ խոչընդոտի չդիմել։ Մեր պահանջը ի սկզբանե եղել է չեղարկելը, որը չի կատարվել»,- նշեց Շուշանյանը:

Օսիպյանը ասաց ,որ իրենք որեւէ բռնության չեն ուզում դիմել։ Նորից հայտարարեց, թե հավաքը անօրինական է, հորդորեց դադարեցնել հավաքը՝ հակառակ դեպքում ոստիկանությունը կվերականգնի հասարակական կարգը:

Ցուցարարները, բնականաբար, հայտարարեցին, որ իրենց հավաքը օրինական է, սահմանադրական եւ շարունակելու են խաղաղ նստացույցը:

Այս պահին ակցիան շարունակվում է՝ չնյածա տեղացող անձրեւին։ Եկել են նաեւ հայտնի անձինք, պատգամավորներ, որոնք կրկին կենդանի պատ են կազմելու ոստիկանների եւ ցուցարարների միջեւ՝ թույլ չտալու բախումներ։ 

Նշենք, որ հունիսի 23-ի երեկոյան ժամը 19:00-ից քաղաքացիները հավաքվել են Բաղրամյան պողոտայում, փակել այն եւ պահանջում են կասեցնել հունիսի 17-ին կայացրած որոշումը:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը։ էլեկտրաէներգիան թանկացել է 6.93 դրամով՝ մեկ  կՎտ/ժ-ի դիմաց 41.85 դրամից դառնալով 48.78 դրամ։  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունը առաջարկել էր էլեկտրաէներգիայի մեկ կիլովատտ/ժամը թանկացնել 17 դրամով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ