17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանի հայտարարությունը այս քաղաքացիական շարժման հաղթանակն է.Թևան Պողոսյան

«Սերժ Սարգսյանի հայտարարությունը այս քաղաքացիական շարժման հաղթանակն է եւ դուռ ու պատուհան է  հաջորդ քայլերն անելու համար»,-քիչ առաջ Բաղրամյան պողոտայում  լրագրողներևին փոխանցեց «Ժառանգություն»  խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը։

«Երկու բան ունենք մեր գիտակցության մեջ։ Առաջինը՝ ասում են, որ էլեկտրաէներգիայի թանկացումը կվճարվի բյուջեից։ Բյուջեն ունի երկու եկամուտ՝ մեր վճարած հարկերը, եւ գումարներ, որոնք վերադարձվում են իրենց կողմից թալանից ու կողոպուտից»,- ասաց Պողոսյանը ավելացնելով . «Երբ ասում են, որ աուդիտը հիմք է ծառայելու, ես հույս ունեմ, որ այն տարվելու է ճիշտ ուղղությամբ, եւ բացահայտումներ են կատարվելու էլեկտրական ցանցերում»։

Պատգամավորի փոխանցմամբ երկրորդ գործոնը ` պատրաստակամությունն է, որով իշխանությունները պատրաստ են նստել բանակցություններիս սեղանի շուրջ, արդեն երրորդ անգամ։ Իսկ դա նշանակում է, որ իրենք իսկապես հասկացել են, թե Բաղրամյանում կատարվողը քաղաքացիական շարժում է:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ