Պատրաստ են շարունակել մինչև հաղթական ավարտ /վիդեո/

«Ոչ թալանի» նախաձեռնող խմբի անդամ Արամ Մանուկյանը կողմ է իր բնույթով խաղաղ նստացույցին և պատրաստ է շարունակել այն մինչև կասեցման մասին որոշում լինելը:
Henaran.am-ի հետ զրույցում Արամ Մանուկյանը վստահություն հայտնեց որ հաղթանակ կլինի.«Այլապես հերթական անգամ կթքեն ժողովրդի ազատ ապրելու իրավունքի վրա»:
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն այսօր՝ հունիսի 27-ին, հանդես եկել հայտարարությամբ որտեղ նշել է, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման որոշման հետ կապված նշանակվելու է միջազգային աուդիտ, իսկ մինչ այդ աուդիտի ավարտը սակագնի բարձրացման ամբողջ բեռը: Եթե աուդիտի արդյունքում պարզվի, որ սակագնի բարձրացումն արդարացված էր, ապա բնակչությունը կսկսի վճարել բարձր սակագնով, իսկ եթե պարզվի, որ սակագնի բարձրացումն արդարացված չէ, ապա պետությունը քայլեր կձեռնարկի այդ գումարները ՀԷՑ-ից հետ ստանալու համար: