28 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հուսով ենք` Սարգսյան-Ալիեւ հանդիպումը կկայանա այս տարի. Ուորլիք

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների քաղաքական կամքի առկայության, ինչպես նաև այդ երկրներում երկու ժողովրդի ցուցաբերած աջակցության պարագայում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել:

Ադրբեջանական «Թուրան» գործակալությանը տված հարցազրույցում Ուորլիքը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը կհանդիպեն այս տարվա ընթացքում: «Մենք ցանկանում ենք, որ լինի դրական արդյունք, այլ ոչ թե պարզապես հանդիպում: Այն պետք է համապատասխան կերպով նախապատրաստված լինի, իսկ քննարկվելիք հարցերում առկա լինի առաջընթաց: Այդ պատճառով մենք պարբերաբար հանդիպում ենք երկրների արտաքին գործերի նախարարների հետ»,- ասել է նա` նշելով, որ երկու կողմն էլ դեմ է պատերազմին եւ ցանկանում է խաղաղ կարգավորում:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ