14 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

ՔԾԽ նախագահը Ուկրաինայում էր

Նոյեմբերի 8-10-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ուկրաինայի Հանրապետությունում` մասնակցելու Ինստիտուցիոնալ կառուցման 6-րդ ամենամյա տարածաշրջանային կոնֆերանսին: Այն կազմակերպել էր Ուկրաինայի Քաղաքացիական ծառայության ազգային գործակալությունը` Ուկրաինայի նախագահի վարչակազմի և Եվրոպայի հանձնաժողովի աջակցությամբ:

Կոնֆերանսի նպատակն էր կիսել փորձառությունը եվրոպական ինստիտուցիոնալ կառուցման գործիքների` Թվինինգի, ԹԱՅԵՔՍ և ՍԻԱՅԲԻ ծրագրերի իրականացման շուրջ, ինչպես նաև` Արևելյան գործընկերության տարածաշրջանում համագործակցությունը ՍԻԳՄԱ ծրագրի հետ:

Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից, Ուկրաինայում ԵՄ-ի անդամ երկրներից, SIGMA ծրագրից, Արևելյան գործընկերրության երկրներում և պետական կառույցներում Թվինինգ ու ԹԱՅԵՔՍ գործիքների և ՍԻԱՅԲԻ ծրագրի կոորդինատորներ:

Հայաստանյան պատվիրակությունը Կոնֆերանսում հանդես է եկել զեկույցով` “Բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում” թեմայով:

Կոնֆերանսի շրջանակներում հանդիպում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի և  Ուկրաինայի Քաղաքացիական ծառայության ազգային գործակալության ղեկավար Վյաչեսլավ Տոլկովանովի միջև: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնֆերանսի արդյունքները, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության համակարգերի միջև համագործակցության նոր հնարավորությունները: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել շարունակելու և զարգացնելու 2009թ-ին կնքված համագործակցության հուշագրով նախատեսված գործակցության ծրագրերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ