10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ի պատասխան ՀԾԿՀ-ի, կամ ինչու՞ պիտի հոսանքը էժան լինի

Երեկ Հանրային Ծառայությունները կարգավորող հանձնաժովողը տարածեց հաղորդագրություն, որով փորձեց օբեկտիվ պատճառներով հիմնավորել այն հանգամանքը, որ Հայաստանում էլեկտրաէներգիան ամենաթանկն է ամբողջ ԱՊՀ տարածքում, իսկ ամբողջ հետխորհրդային տարածքում սակագնով զիճում է միայն Լատվիային և Լիտվայն:

Կարգավորող հանձնաժողովն անրադարձավ այն հանգամանքին, որ Ռուսաստանը, Վրաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը ունեն ավելի մեծ հիդրոպոտենցիալ, քան Հայաստանը: Բացի այդ, Ռուսաստանը, Թուրքմենստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Ուկրաինան և Ադրբեջանը ունեն բնական գազի պաշարներ, իսկ Ռուսաստանն ու Ուկրաինան սուբսիադավորում են էլեկտրաէներգիա բաշխող կազմակերպություններին, ինչն, ըստ ՀԾԿՀ-ի ևս ազդում է այն հանգամանքի վրա, որ այդ երկրներում էլեկտրաէներգիան ավելի էժան է:

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել հետևյալը՝

1.  Հայաստանը հետխորհրդային տարածքում զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը միջուկային էներգիայի տեսակարար կշռով (զիճելով միայն Ուկրաինային), իսկ այդ էներգիան դասվում է ամենաէժան էներգիաների թվին (Ատոմակայանը 1 կՎտ/ժ-ը վաճառում է ընդհամենը 8 դրամով):

2. Հայաստանում արտադրված ջերմային էլեկտրաէներգիայի մեծ մասնը պարզապես անվճար է, քանի որ ստացվում է Իրանի հետ բարտեռի միջոցով: Մասնավորապես, Իրանից մատակարարվում է բնական գազ, որից ստացվում է շուրջ 4,6 կՎտ/ժ հոսանք: Այդ ստացված էլեկտրաէներգիայի միայն 3 կՎտ/ժ-ն է վերադարձվում Իրանին, իսկ մնացածը, շուրջ 2-3 դրամ ինքնարժեքով մտնում ներքին ցանցեր:

3. Հայաստանի սահմանին բնական գազի գինը 190 դոլար է 1000 խորհանարդ մետրի համար: Թեև բաժանորդին հասցնելուց այդ գինը զամանալիորեն շատ ուժեղ աճում է, սակայն, հետխորհրդային երկրներից շատերը գազը գնում են ավելի թանկ և հետևապես այդ երկրներում (Մոլդովա, մերձբալթյան երկրներ) նաև շատ ավելի թանկ է ջերմակայաններով արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը:

4. Թեև կան ետխորհրդային երկրներ, որտեղ իրոք մեծ է հիդրոպոտենցիալը, սակայն այն փոքր չէ նաև Հայաստանում: Մեր երկրում արտադրված էլեկտրաէներգիայի 30 տոկոսը գալիս է ՀԷԿ-երից, որոնց տված կՎտ/ժ-ի միջին սակագինը շուրջ 7 դրամ է:

5. Հայաստանը ստիպված չէ այլ երկրներից էլեկտրաէներգիա գնել, ի տարբերություն հետխորհրդային այլ երկրների, որտեղ, ի հեճուկս այդ հանգամանքի, էլեկտրաէներգիան ավելի էժան է:

6. Հայաստանում բավականին մեծ է բնակչության խտությունը, ինչը համեմատաբար հեշտացնում (էժանացնում) է էլեկտրաէներգիայի բաշխման ու բնակչին հասցման գործառույթը:

 

«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ