10 Հունիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Սադրանք գարեջրի միջոցով. թեժ իրավիճակ Բաղրամյան պողոտայում/վիդեո/

Երեկ, երեկոյան Բաղրամյան պողոտայի սկզբնամասում սայլակով երկու արկղ գարեջուր և մեկ արկղ ջուր տեղափոխող երիտասարդը ցուցարարների մեջ կասկած առաջացրեց:Ցուցարարների հարցին,թե ուր է տանում գարեջուրը և ով է պատվիրել, երիտասարդը ով ներկայացավ, որպես առաքող ծառայության բանվոր պատասխանեց, որ պատվիրել են ու ինքը հիմա չի կարող ասել այն հաստատության անունը, ուր գնում է:

Ցուցարարները կարծեցին, որ սա սադրանք է և գարեջուրը մարդկանց բաժանելու արդյունքում կարող են դեպքերի անսպասելի զարգացումներ լինել:

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամը առաջարկեց ամեն բան պարզելուց հետո` հարմար մի վայրում լրագրողների ներկայությամբ կոտրել գարեջրի շշերը, նշենք, որ կասկած կար, թե ջրի շշերի մեջ ալկոհոլ է:

Ավելի ուշ տղաները ոստիկանության ներկայացուցիչ հրավիրեցին:

Տեղեկացնեմ, որ ավելի ուշ պարզ դարձավ, որ բանվորը սադրիչ չէր և գարեջուրը Բաղրամյանի սկզբնամասում տեղակայված գարեջրատան համար էր:

Մանրամասները` տեսանյութում:

 

 
KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ