06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նրանցից մեկը՝ անմարդկային կերպարանքով, ասաց՝ կանդալեք դրան և տարեք.Գագիկ Գինոսյանը մանրամասնեց

«Ես միտինգային, հեղափոխական տեսակ չեմ, սակայն կարծում եմ, որ յուրաքանչյուր  հայ մարդ պետք է լինի այնտեղ, որտեղ խնդիր կա ազգի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը:

Գինոսյանը հայտնեց իր մտահոգությունը կապված էլեկտրոէներգիայի սակագնի թանկացման հետ:

«Երբ ակցիան վերածվեց մշտական նստացույցի, ես ինձ բարոյապես թույլ չէի տա բացակայել այնտեղից, որովհետև իմ սաներից շատերը գտնվում էին այնտեղ: Պայքարողները պարալիզացրել են գլխավոր պողոտան, որպեսզի ապապարալիզացնեն Հայաստանի տնտեսությունը»,- ասաց Գինոսյանը:

Գագիկ Գինոսյանը պատմեց, որ ամենավատը սկսվեց ցուցարարներին ցրելուց հետ, և երբ թրջված մարդիկ փորձում էին հասկանալ, թե ովքեր են վնասվել, ինչ է տեղի ունեցել, ով օգնության կարիք ունի:

«Երբ մոտենում էի իմ մեքենային լսեցի  մեներգչուհի, մեր  խմբի անձանցից մեկի՝ Սոնա Ենգիբարյանի օգնություն խնդրող աղիողորմ ձայնը: Երբ շրջվեցի տեսա հսկա, հաղթանդամ տղաները նրա  ձեռքրը ոլորել ու փորձում էին խցկել մեքենան, մինչդեռ նա դիմադրություն ցույց չէր տալիս: Մինչ հիմա նրա աջ ոտքը կապտած է, որովհետև հարվածել էին: Մոտեցա, փորձեցի համոզել, որ նրա ձեռքերը բաց թողնեն, նրանցից մեկը՝ անմարդկային կերպարանքով, ասաց՝ կանդալեք դրան և տարեք: Իմ ձեռքերը ոլորեցին ու տարան, թեև չէի ընդդիմանում, սակայն գլուխս թեթև հարվածեցին մեքենային, որ չդիմադրեմ,  ոտքերիս խփեցին և ձախ ոտքս մինչ հիմա ցավում է»,- պատմեց մտավորականը և նշեց, որ թեև ամբողջ ճանապարհին հարցրել է, թե ովքեր են իրեն բերման ենթարկողները, սակայն պատասխան այդպես էլ չի ստացել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ