09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհուրդը հայ ցուցարարներին

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել Հայաստանում տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ եւ իր գրառումը վերնագրել` Թերմոս սառը թեյով:                       

«Իմ թանկագին Հայաստան, օրեր եղան, երբ մեզ ծեծեցին ու ցրեցին Կիևի Կրեպոստնոյ նրբանցքում, քանդեցին մեր բարիկադները, թվում էր թե սրբեցին ու տարան հույսերը: Անզորությունից կոկորդներումս կծիկ էր: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, մենք Մայդան էինք վերադառնում 8 հոգով, ուկրաինական դրոշի ներքո, սառած, ծեծված և ձնով պատված:

Մենք մեզ հետ էինք տանում մեծ զինվորական թերմոս՝ միակ բանը, որ հաջողվեց դուրս բերել հատուկ ջոկատայինների կողմից ջարդուփշուր արած բարիկադների առաջին գծից: Ոտքերը ցավում էին: Ձեռքերը սառել էին սառնամանիքից՝ առանց ծեծկռտուքի ժամանակ կորցրած ձեռնոցների, իսկ մենք, մենք այդ անիծյալ ծանր 20 լիտրանոց զինվորական թերմոսը, որի մեջ արդեն սառած թեյ էր, տանում էինք մերոնց՝ Մայդան: Որպես խորհրդանիշ: Ինչպես չնահաջելու և ազատ լինելու մեր ձգտումը:

Ոչ մի ոսկե գեղմ չէր կարող համեմատվել այդ թերմոսի արժեքի հետ, որը մենք այդ ժամանակ տարանք Մայդանի ճամբար: Մենք այդ ժամանակ այնտեղ տարանք այն թեյը՝ մենք մեզ հետ ճամբար տարանք ամուր կամքը դեպի ազատություն …

 
KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ