30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը տեղը դրեց արդբեջանցի պատգամավորին

Հունիսի 22-ին Ստրասբուրգում մեկնարկեց ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի ընթացքում, ըստ սահմանված կարգի, ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահ, Բոսնիայի ԱԳ նախարար Իգոր Ցրնադակը ելույթ ունեցավ խորհրդաժողովի անդամների առջև և պատասխանեց նրանց հարցերին։

ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամ Գանիրա Փաշաևան,իհարկե հնարավորությունը բաց չթողեց և հարց ուղղեց ՄԻԵԴ-ի կողմից «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործով կայացրած վճռի վերաբերյալ։

ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ Իգոր Ցրնադակը պատասխանեց, որ բացի ադբեջանցի պատգամավորի կողմից նշված «Չիրագովն ընդդեմ Հայաստանի» գործից, ՄԻԵԴ-ը որոշում է կայացրել նաև «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով:

Ցրնադակը` նշելով, որ նախարարների կոմիտեն հետեևում է վճիռների իրականացման ընթացքին, միաժամանակ ընդգծեց, որ խնդրի կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնում է  ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցության պահից համատեղ պարտավորություն են ստանձնել հիմնախնդիրը լուծելու խաղաղ ճանապարհով:

ԵԽ Նախարարների կոմիտեի նախագահի պատասխանը, փաստորեն, հաստատում է, որ
անկախ ՄԻԵԴ վերոհիշյալ որոշումից, ղարաբաղյան հիմնախնդրի կագարվորման գործընթացը ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ