05 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ես էդքան ապուշ չեմ» 168 Ժամ

«Ես ափսոսում եմ, որ նման աժիոտաժ բարձրացավ: Ես էդքան ապուշ չեմ, էդքան էլ հիմար չեմ, որ նման բան ասեմ: Խոսքը գնացել է Սեյրան Օհանյանի՝ որպես իշխանության թեկնածուի մասին եվ, բնականաբար, կուսակցության նախագահն էլ՝ որպես իշխանության ղեկավար, եթե բարով-խերով 17թվին մենք էլի հաջողության հասնենք, մեր սիրելի քաղաքացիները մեզ վստահեն, բնականաբար, իշխանական թեկնածուի անունը պետք է տա իշխանության կուսակցության ղեկավարը կուսակցության հետ քննարկելուց հետո»,-«168 Ժամ»-ի թղթակցին ասել է Աժ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով օրերս իր իսկ արած այն հայտարարությանը, թե նախագահի պաշտոնավարման ժամկետը կլրանա, ու նախագահը կորոշի՝ ով է հաջորդը:

Ըստ նրա՝ իր խոսքը կոնտեքստից հանել են ու անտեղի աժիոտաժ են սարքել. «Ես ասել եմ, որ նախ՝ 3 տարի ժամանակ կա, կոռեկտ չի դրա մասին խոսել, երբ գա ժամանակը, գործող նախագահը, որը քաղաքական մեծամասնության ղեկավարն է, կառաջարկի՝ ոչ թե ով է նախագահը, այլ կառաջարկի նախագահի մեր թեկնածուին: Որևէ մեկի համար գաղտնի՞ք է, կամ խնդիր կա, որ կուսակցության նախագահի կարծիքը կուսակցության քննարկումների մասին է, ժողովրդի ընտրության մասին չէ: Հեքիաթ դարձրին, Շարմազանովը ժողովրդին մի կողմ է դրել… խոսքը դա չի եղել: Խոսքը եղել է իշխանության թեկնածուի մասին»: 

Օրվա ամբողջական լրահոսը՝ թերթի այսօրվա համարում: 

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ