18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Որտե՞ղ է «Դաշնակցությունը »

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ երեկ տեղի ունեցած բողոքի ցույցին և դրան հաջորդած իրադարձություններին:

«Շարունակական գործողությունները Ազատության հրապարակում, լրագրողների հանդեպ բռնությունները դատապարտելի են, և մենք բոլորս պետք է պահանջենք, որ բոլոր բերման ենթարկվածները ժամ առաջ ազատ արձակվեն, և մեր իշխանությունները հաշվի նստեն գիտակից հասարակության հետ»,- նկատեց Վարդանյանը:

Լրագրողի դիտարկմանը , թե ինչո՞ւ քաղաքական ուժերը ևս կանգնած չէին ցուցարարների կողքին, Վարդանյանը պատասխանեց.

«Սա առաջին դեպքը չէ, երբ քաղաքացիական հասարակությունն իր նախաձեռնությամբ է հանդես գալիս: Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված մեր դիրքորոշումը մենք մշտապես հայտարարել ենք, ուշադիր հետևել ենք: Պարտադիր չէր քաղաքական ուժերի ներկայացվածությունը: Մենք պաշտպանում էինք նրանց պահանջները»:

Հարցին, թե ՀՅԴ-ն խորհրդարանում այս առնչությամբ ի՞նչ է անելու, պատգամավորը պատասխանեց. «Այն, ինչ առաջարկել ենք. ընդմիջմանը ԱԺ նախագահի մոտ պետք է լինի քննարկում, և այն, ինչ կարող է իր լիազորությունների սահմաններում անել ԱԺ-ն, մենք պահանջելու ենք, որ կատարեն: Խոսքն առաջին հերթին բերման ենթարկվածներին ազատ արձակելու մասին է, և եթե կա անհամաչափ բռնություն, ուժի կիրառում, նաև դրանց ուսումնասիրություն»:

 
KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ