03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շոգա, ջուր են շփել. Շմայս

ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը չի հետևել երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերին և բռնություններին:Միևնույն ժամանակ նա վստահ է, որ փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը չէր կարող բռնություն կիրառելու հրահանգ տալ և լրագրողներ ծեծել: Այդ մասին այսօր նա մանրամասնեց ԱԺ-ում` լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ:

Պատգամավորը նշեց, թե ինքը և մյուս պատգամավորները հնարավորության սահմաններում փորձում են այնպես անել, որ էլեկտրաէներգիան չթանկանա:

«Ես չեմ տեսել, չեմ հավատում Երանոսյան Լյովան տենց բան անի: Կարող ա մի անհատ իրան լավ չի պահել, հակաօրինական բանա արել, իսկ դուք ամբողջը վերագրում եք ժողովրդին: Կարող է մի հոգի ինադու սարքել է, որ մասսաներին հանի», – նշեց նա:

Լրագրողի  դիտարկմանը, թե  ցուցարարների ներսում քաղաքացիական հագուստով ոստիկաններ կային, ովքեր սադրում էին, նա նշեց. «Բայց կարող է իրենք սարքած լինեն իրար մեջ, ոստիկան չլինեն, պրովակացիա անեն, խի՞ դա հաշվի չեք առնում»:

 Առաքելյանի խոսքով, բոլորն էլ իրավունք ունեն պայքարելու: «Ամեն մի հայ իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, ես կողմ եմ: Բայց ինչ գիտեք` ո՞վ է հարձակվել: Ինչ գիտե՞ք ոստիկաններ էին, պրովակացիա կարողա անեին: Շոգա, ջուր են շփել, ի՞նչ անենք», – հավելեց պատգամավորը:

 Հիշեցնենք, որ այս գիշեր ոստիկանները Բաղրամյան պողոտայում հատուկ գործողություն են իրականացրել, որի արդյունքում վիրավորվել են քաղաքացիներ և լրագրողներ: 

 
KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ