Խախտվեց Բաղրամյան պողոտայի նախագահական անդորրը /վիդեո ֆոտո/
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկ երեկոյից Բաղրամյան պողոտայում նստացույց հայտարարած քաղաքացիների ուղղությամբ ջրաշիթեր արձակելով՝ այսօր վաղ առավոտյան ոստիկանությունը բերման ենթարկեց ակտիվիստներին՝ ցրելով հավաքը:
Քաղաքացիական հագուստով police գրությամբ անձինք կարմիր բերետավորները բռնի ուժի կիրառմամբ բերման ենթարկեցին նստացույցի մասնակիցներին ու լրագրողներին։ Բերման է ենթարկվել մոտ 200 հոգի:
Տեղեկատվության համաձայն՝ լրագրողների նկատմամբ ակնհայտ կոպիտ ու բռնի վերաբերմունք է դրսեվորվել, պոկել են նրանց վկայականները, քարշ տվել, հարվածել մասնավորապես՝ ԳԱԼԱ հեռուստաընկերության , Հայկական Ժամանակ օրաթերթի, Ազատություն ռադիոկայանի,lragir.am կայքի լրագրողների նկատմամբ, ոստիկանների կողմից ջարդվել են Պանարմենիան.net-ին պատկանող տեսախցիկը, բերման է ենթարկվել նրա ֆոտոօպերատորը։ Բերման է ենթարկվել նաև Ֆոտոլուրի ֆոտոլրագրողը։
Քիչ անց ոստիկանության Կենտրոնի, Արաբկիրի, Էրեբունու, Մալաթիայի բաժանմունքներից ազատ են արձակվել բերման ենթարկված լրագրողները, սակայն ոստիկանական բաժանմունքներում դեռեւս պահվում են ակտիվիստները: Տեղեկություն կա որ նրանք ծեծի են ենթարկվել:
Նկատենք« որ Երեւանի ցուցարարներին իրենց աջակցությունն են հայտնել Գյումրիի ակտիվիստները որոնք մոտ 10 հոգի՝ նույնպես բերման են ենթարկվել ոստիկանության Կումայրիի բաժանմունք:
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի