07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ժամը 23:00-ից հետո բնակելի վայրերում չի թույլատրվում աղմկել. Օսիպյանը՝ ակցիայի մասնակիցներին

Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը վկայակոչելով ՀՀ համապատասխան օրենքը՝ հայտարարեց, որ ժամը 23:00-ից հետո բնակելի վայրերում չի թույլատրվում աղմկել: Պատասխանելով ակցիայի մասնակիցներից մեկի հարցին, թե խաղաղ չէ արդյոք իրենց ակցիան, Օսիպյանը պատասխանեց. «Խաղաղ է, բայց ոչ օրինական»:

Նա ևս մեկ անգամ հորդորեց  արձագանքել ՀՀ Նախագահի կոչին, այն է՝ կազմել հինգհոգանոց խումբ ու գնալ բանակցությունների, ինչին  ի պատասխան ակցիայի մասնակիցներն ասացին, որ չկան այդ հինգը, որոնք  բոլորի վստահությանն են արժանացել և որոնք կկարողանան հաղորդել բոլորի պահանջը:

Փոխոստիկանապետն ասաց, որ կսպասեն  մինչև ժամը 23:00-ն , հետո կդիմեն համապատասխան միջոցների և ժողովրդին կհեռացնեն տարածքից:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ