23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Նստացույց նախագահականի դիմաց. Օսիպյանը նստեց

Երևանում Բաղրամյան 26-ի դիմաց, որտեղ գտնվում է նախագահական նստավայրը, էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ պայքարողները նստացույց են անում: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նստեց Բաղրամյան փողոցում հոսանքի թանկացման որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով նստացույց անող ցուցարարների կողքին: 

Ցուցարարները վանկարկում էին՝ «Օսիպյան, միացիր», ինչին ի պատասխան նա ասաց. «Միացել եմ, միացել, բոլոր ոստիկանները ձեր հետ են»։ Օսիպյանը լսեց ցուցարարներին եւ նստեց նրանց կողքին՝ շարունակելով բանակցությունները:

Հիշեցնենք, որ չնայած էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ուղղված բազմաթիվ բողոք-ակցիաներին հունիսի 17-ին, ՀԾԿՀ հանձնաժողովի նիստում հաստատվել է էլեկտրաէներգիայի նոր սակագինը՝ մոտ 48 դրամ: 

Լուսանկարը ՝ News.am-ի

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ