19 Մարտի, Հինգշաբթի, 2026
KFC

«Բիբինի տերը թաղեմ»

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ նախկին ԼՂՀ ՊՆ նախարար Մովսես Հակոբյանի տեղափոխմանը։ Դիտարկմանը, թե արդյոք վերջինիս բերել են ՀՀ ՊՆ նախարարի պաշտոնի համար, որպեսզի ներկայիս Պնախարար Սեյրան Օհանյանը դառնա նախագահ, նա պատասխանեց․ «Էդ արդեն 4-րդ գյուղի Փիրուզիկի նման բաներ ես ասում` գուշակություններ ես անում, ժամանակը ցույց կտա»։

Ինչ վերաբերում է երկրի թիվ մեկ թեմային՝ հոսանքի գնի բարձրացմանը, ՀՀԿ-ական գեներալ Սեյրան Սարոյանը շեշտեց, որ այլ ելք չի տեսնում․ «Հո լույսը չեն անջատելու։ Է մի լույս մուծող էլ ես եմ, հո ուշքս չի գնում, էթամ, իրանց տամ: Բիբին, Բիբին, նա կստանա Բիբինի տերը թաղեմ»,- նկատեց նա՝ ասելով, որ մանրամասներին չի տիրապետում։

KFC

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ