07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ընթացքի մեջ է Սարալանջի խճուղու աջակողմյան հենապատի նորոգումը

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով  ապրիլ ամսից մայրաքաղաքի վարչական շրջաններում մեկնարկել էն հենապատերի նորոգման 2015 թվականի աշխատանքները: Ընթացիկ տարում կնորոգվի 4 հենապատ: Հրատապության և երթևեկության անվտանգության տեսակետից ամենաառաջնայինը Սարալանջի խճուղու  զառիթափի` մինչև Տերյան փողոցն ընկած հատվածի նորոգումն էր `ըստ քանդվածության և վնասվածության աստիճանի: Տարիների ընթացքում խճուղով երթևեկող բազմաթիվ մեքենաներ բախվել էին հենապատին, ինչն էլ առանձին տեղամասերի քանդման պատճառ է հանդիսացել:

Այժմ այդ հատվածներում հենապատը ոչ թե նորոգվում է, այլ կառուցվում հիմքից, իսկ մյուս հատվածներում ընթանում են ընթացիկ նորոգման աշխատանքներ: 2015 թվականի տարեկան  ծրագրում  ներառված այս հենապատի նորոգման գործընթացը կավարտվի առաջիկա օրերին:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ