20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ում խախտում են սովորույթը

Այսօր երեկոյան հրավիրվել է  ՀՀԿ գործադիր մարմնի նիստ: Ինչպես Henaran.am-ին տեղեկացրեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը, նիստում քննարկվելու են ներկուսակցական ու ներքաղաքական խնդիրներ, ինչպես նաև դեկտեմբերի 15-ին կայանալիք ՀՀԿ արտահերթ համագումարի հետ կապված հարցերը: Նիստը վարելու է ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը:

Իսկ թե ինչու է ՀՀԿ ԳՄ նիստը հրավիրվել այսօր, ոչ թե հինգշաբթի կամ ուրբաթ օրերին, ինչպես ընդունված է, Շարմազանովը խորհուրդ տվեց արտառոց ոչինչ չփնտրել: Առաջիկա օրերին Հայաստանում կկայանա Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ)՝ Արևելյան գործընկերության երկրորդ գագաթաժողովը:

Բացի սրանից Հայաստան է գալիս հայ-ռուսական միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը։ “ Այդ իրադարձությունների պատճառով գործադիր մարմնի նիստը այսօր է հրավիրվել: ՀՀԿ ԳՄ անդամները ներգրավված են և մասնակցելու են այդ միջոցառումներին”,-ասաց Է. Շարմազանովը` ավելացնելով, որ ՀՀԿ ԳՄ նիստում նաև դրանց կազմակերպչական հարցերն են քննարկվելու: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ