Ո՞վ է գողացել այդ մեկ միլիարդը. Հրանտ Բագրատյան
Կառավարության համար բյուջեի հետ կապված սիտուացիան բավականին բարդ է: Առաջին անգամ խորհրդարան եկան մարդիկ, որոնք պահանջեցին բյուջեի ամբողջական քննարկում` ոչ միայն ծախսային մասը, այլեւ եկամտային: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով 2013թվականի պետբյուջեի նախագծին, նշեց ՀՀ նախկին վարչապետ, ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով, ոչ միայն կառավարությունը, այլեւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովը տոն է տալիս այս արատավոր պրակտիկային:
Ըստ Բագրատյանի , երեք հազար էջանոց փաստաթղթի մեջ եկամտային մասը ընդամենը երեք-չորս էջ է կազմում:
”Իրենք գրել էին , որ ՀՆԱ-ն կլինի 11 միլիարդ դոլար, որը 2007- համեմատ պակասել է: Ես իրենց ասում եմ, այդ 11 միլիարդը ստացեք արշախատավարձերը, եկամուտները բոլորը գումարծ իրար: Ինձ չեն կարողանում բերել, գումարել էդ թվերը տան, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ ամենաքիչը 300 միլիարդ դրամ կամ մեկ միլիարդ դոլար փող չկա եկամտահարկի գծով”,-նշեց:
“Ո՞վ է գողացել այդ մեկ միլիարդը”,-հարցրեց Բագրատյանը եւ հավելեց, թե “Հանրապետական” մեծամասնությունը կամ պետք է փնտրի այդ մեկ միլիարդ դոլարը կամ իջեցնեի ՀՆԱ-ի արժեքը :
Նախկին վարչապետը ասաց, որ իրեն նախարարների ու փոխնախարարների լրացուցիչ ծախսերի մասին տեղեկություններ են հասնում. “Ես ինձ հաշիվ եմ տալիս, թե ինչ եմ խոսում: Էսօր պետք է հանդիպեմ ֆինանսների նախարարի հետ եւ առաջին հարցը սա է լինելու”:
Հրանտ Բագրատյանը նշեց, թե չգիտի , թե ԱԺ-ն ոնց է պատրաստվում քվեարկել մի բյուջե , որի կեսը` եկամուտների մասը, չի քննարկվել: “Էդ խնդրի հետ բախված կլինեք տանը, երբ իգական կողմը պահանջում է այս բանը ձեռք բերել, արական կողմն ասում է փող չկա, ինչո՞վ ձեռք բերենք”,-նկատեց Հրանտ Բագրատյանը:
Նախկին վարչապետը հայտարարեց, որ կառավարությունն այսօր իր քայլերը որոշում է քսան տարվա վաղեմությամբ, մինչդեռ ավելի ժամանակակից մեթոդներ կան: