11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Տանուլ ենք տալիս

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն այսօր ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը ԱԳ փոխնախարար Սերգեն Մանասարյանից հետաքրքվեց, թե ինչ քայլեր են ձեռնարկում Ադրբեջանի «խավիարային քաղաքականության» դեմ. <<Ես նկատի չունեմ կոնկրետ սև կամ կարմիր խավիար: Դա մի ողջ ռազմավարություն է, ու ակտիվ աշխատում է միջազգային կառույցներում` հօգուտ Ադրբեջանի:

 Ես, որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, արդյունքը տեսնում են նստաշրջանից նստաշրջան>>,- ասաց Զոհրաբյանը: Փոխնախարարը պատասխանեց. <<Ի՞նչ է նշանակում ռազմավարություն: Հարցը բարձրացնում ենք տարբեր կառույցներում` ասելով, թե ի՞նչ միջոցների է մեր հարևանը դիմում: Դուք էլ հաճախ տեղյակ եք, թե ինչ աղմուկ է լինում: Խոսքը վերաբերվում է կաշառակերությանը, որի դեմ աշխարհը պայքարում է, ինչ արդյունք կլինի, չեմ կարող ասել>>:

 Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց փոխնախարարի պնդումնեին և շեշտեց, թե ԵԽԽՎ-ում չկա որևէ նստաշրջան, որ Հայաստանի պատվիրակության կողմից աղմուկ չբարձրացվի, բայց այդ աղմուկն արդյունավետություն չի տալիս.<<Այդ աղմուկի արդյունավետությունն, անգամ եվրոպացի պատգամավորներին անարգանքի սյունին գամելը, նրանց նկարները`Ադրբեջանի ակտիվ խավիարակիրներ մակագրությամբ փակցնելն արդյունք չի տալիս: Տանուլ ենք տալիս>>,- ասաց Զոհրաբյանը և նկատեց, թե պետք է Ազգային ժողովը, Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները միավորվեն և պայքարեն խնդրի դեմ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ