05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

«Արա, բայց ինչ լավ ա կռուտիտ անում». Հրապարակ

Հրապարակը կիսվել է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ԱԺ-ում ելույթի տպավորություններով.

«Երկու օր շարունակ հետեւելով նրա պատասխաններին ու պատգամավորների դժգոհ, չբավարարված հայացքներին, ակամա մի անեկդոտ հիշեցի, երբ հայրը, տեսնելով, թե ինչպես է իր դպրոցական որդին ուսուցչի տված պարզագույն հարցին տալիս տարբեր պատասխաններ, բացի ճիշտ պատասխանից, հպարտությամբ ասում է. «Արա, բայց ինչ լավ ա կռուտիտ անում»:

Հիմա՝ գիտական աստիճան ունեցող, փորձառու, գրագետ ու կրթված Կոստանյանին լսելիս դժվար՝ էր զսպել հիացմունքդ՝ բան չի ասում, բայց ինչ լավ «կռուտիտ» է անում: Եվ անում էր շատ գրագետ, կիրթ, պրոֆեսիոնալ իրավաբանին հարիր դիրքերից: Եվ որքան էլ Կոստանյանի պատասխանները «կռուտիտ» թվային, որ նրանք այդպես էլ չստացան սպառիչ պատասխաններ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դատախազի պատասխաններում «իրավաբանական բառակույտ» հայտնաբերեր՝ ուղեկցված Կաշպիրովսկու ժեստերով, միեւնույն է, դատախազն իր առաքելությունը կատարեց փայլուն:

Թերեւս հենց դա էլ կարելի է համարել նրա գլխավոր արժանիքը՝ կարողանալ այնպես «կռուտիտ» անել, որ հակադարձելու ոչինչ չունենան, կամ էլ հակադարձումը լինի ընդամենը անորոշ դժգոհության արտահայտությունը: Ի դեպ, ժեստերի մասին. Կոստանյանի ժեստիկուլյացիան, հիրավի, ֆանտաստիկ է: Նրա ժեստերն այնպես խոսուն էին, որ նույնիսկ ամենազգացմունքային ու պրոֆեսիոնալ դերասանը կնախանձեր:

Երեկ Կոստանյանը կրկին փայլեց «տղամարդկության» դրսեւորման կոնտեքստում, օրինակ՝ խոստացավ, որ ինքը դատի կտա ցանկացած Սուրիկ Խաչատրյանի, բայց եթե ապացուցվի նրա մեղքը: Առաջին հայացքից՝ այս հայտարարությունից հետո նա հզոր ու ազդեցիկ մի տղամարդ-դատախազ է թվում, ով «դուխ է անում» սյունեցիների ահ ու սարսափ Սուրիկ Խաչատրյանին դիտարկել ընդհանուրի մեջ՝ որպես բազմաթիվ Սուրիկ Խաչատրյաններից մեկը: Բայց այդ «եթե»-ն ամեն ինչ փչացնում է կամ գուցե տեղը գցում»:

Օրվա մյուս հրապարակումները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ