26 Հունիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Չեն հավատում. Ժողովուրդ

«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ ՀՀ ԱԺ-ի միջանցքներում պատգամավորների քննարկման հիմնական թեման նախօրեին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի վրա հնչած կրակոցներն էին: Նույնիսկ ՀՀԿ-ականներից շատերը թերթի հետ զրույցում այս պատմությանը մի տեսակ տարակուսանքով Էին վերաբերվում:

Բոլորի համար անհասկանալի էր, |թե ինչպես է ստացվել, որ 20-ից ավել կրակոցներ են հնչել շուրջ 10 րոպե, ինչպես ասել է մարզպետը, բայց ավտոմեքանայի մեջ գտնվող երեք անձինք՝ մարզպետը, նրա օգնականն ու վարորդը, որեւէ վնասվածք չեն ստացել, այն դեպքում, երբ, ըստ լուրերի, կրակոցները հնչել են «Մակարով» տեսակի ատրճանակից:

Բացի այդ՝ շատերի մոտ տարակուսանք էր առաջացրել այն փաստը, որ, ըստ վկայությունների, ավտոմեքենայի վրա կրակել են ընթացքի ժամանակ, մինչդեռ հետքերը դիմահար կրակոցի են: Ու հենց այս փաստն էլ ստիպել էր շատ օրենսդիրների հիշել ՀՀ առաջին նախագահ Լետն Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռոմեն Ղազարյանի՝ գեներալ Բուդոյի՝ 1998թ. հունվարի 18-ին ինքն իր դեմ մահափորձ կազմակերպելու պատմությունը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ