15 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բանավեճերն անկանխատեսելի են. Սահակյանը՝ Սեյրան Սարոյանից

«Սարոյանի պահվա՞ծքը, մարտադաշտո՞ւմ թե՞….»,-լրագրողների հարցին հարցով է պատասխանում ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Լրագրողի հարցն էր, թե արդյոք իր համար նորմա՞լ է ՀՀԿ-ական Սեյրան Սարոյանի պահվածքը: «Երբեմն-երբեմն մարդիկ երբ հայտարարություններ են անում, մտածում են՝ բացարձակ ճշմարտություն է ներկայացվում, և կրքեր են հասունանում, բնական է՝ ինձ համար շատ ցանկալի կլինի, որ վիճակը բարեկիրթ լինի, բայց բանավեճերն այնպիսին են, որ անկանխատեսելի են»,-ասաց ԱԺ նախագահը:

Նշենք, որ երեկ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի ու ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանի միջև վեճ եղավ, թեման Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու նրա ընտանիքն էին: «Հիմա Զարուհի Փոստանջյան իր հայտարարության տեքստը նորից շրջանառության մեջ է դրել, որը նախորդ անգամ պարզաբանվել է, որ էթիկայի նորմերիրց դուրս է, դա նման է, որ որևէ պատգամավոր կլասիկ ձևով ինչ-որ մեկին հայհոյի, ու դա դնենք շրջանառության մեջ»,-նշեց Սահակյանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ