11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Համակարգը կկանգնի ճգնաժամի առաջ

«Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նշեց, թե կողմ է օրենքին, բայց մասամբ: Բագրատյանի խոսքով՝ սա կիսատ որոշում է և շուտ զգացնել կտա նաև բացասական կողմերը: «Առաջինը՝ սա պետք է անել ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց համար, չի կարելի տարբեր ավանդների մեջ տարբերություն դնել»,-ասաց նա և շարունակեց:

«Եթե նայենք ազգային ավանդների համակարգին, կտեսնենք, որ 600-ից 650 մլն-ի է հասնում տարեկան երկրից դուրս եկող փողը: Մենք ստիպում ենք, որ իրավաբանական անձը կտրտի հաշիվները»,-ասաց նա: Վերջինս կարծում է, որ մի օր համակարգը կկանգնի ճգնաժամի առաջ, իսկ Կենտրնական բանկը գալիս է այստեղ պաշտպանվում: «Կենտրոնական բանկը նպաստում է կենտրոնական լարվածությանը, և տնտեսության կենտրոնացումն օրեցօր ավելանում է»,-ասաց նա:

Երրորդ հարցը վերաբերում է ավանդների թվին: «Քանի հատ ավանդ կա, չեմ հիշում, կարող է սխալվեմ, ոնց որ թե 1,5մլն, 1,4մլն, համենայն դեպս, 1,6 քարտ է բաժանվել»,-ասաց նա և հավելեց, թե այդ թիվը ստուգելուց հետո պետք է հասկանալ, որ թիվն է ճիշտը: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ