18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Աբովյանի ընտրությունների ընտրական հանձնաժողովների պաշտոնները բաշխվել են

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարած նիստում էլեկտրոնային վիճակահանությամբ իրականացրել է 2015 թվականի հունիսի 7-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքային համայնքում կայանալիք համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջև:

Արտահերթ ընտրության համար ձևավորված թվով 26 տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետևյալ համամասնությամբ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 12-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 9-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 2-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 1-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 1-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 1-ական: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ