02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Կազինոներ՝ «Երեւան սիթի»-ում. Ժամանակ

«Ժամանակը» գրում է. «Աժ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հարստանալու նոր միջոց է գտել: Բոլորովին վերջերս նրան պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում տեղադրվել են խաղային ապարատներ, որոնք կոչվում են «էլլոտո»: Ապարատներն աշխատում են գումարով ինչպես նաև հայերեն մենյուով:

Իսկ գումարը սկսում է 1000 դրամից, կոպեկների ներբեռնման տեղ չկա: Թղթադրամը ներբեռնում ես ու սկսում խաղալ:

«Ժամանակի» այցելության պահին Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկա»-ում, որտեղ ևս կա այդ ապարատից, մարդիկ հերթ էին կանգնել խաղալու համար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ