02 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ուսանողների թիվը խիստ նվազել է. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝2014/2015 թվականների ուսումնական տարում Հայաստանի պետական և մասնավոր բուհերի բակալավրիատի ուսանողների թիվը կազմել է 79 հազար 623: 

«Համեմատության համար նշենք, որ անցած՝2013/2014 թվականների ուսումնական տարում բակալավրիատի ուսանողների թիվը եղել է 85 հազար 922: Այսինքն՝ վերջին մեկ տարում ուսանողների թիվը նվազել է 6 հազար 299-ով: 

Ակնհայտ է, որ այս փաստը պայմանավորված է վերջին տարիներին արձանագրված արտագաղթի մեծ տեմպերով: Մասնավորապես, վերջին չորս տարիներին արտագաղթի տարեկան միջին թիվը կազմում է մոտ 40 հազար մարդ: Այս երևույթը չէր կարող իրեն զգացնել չտալ: Ու եթե արտագաղթի տեմպերը առաջիկայում չնվազեն, ապա ուսանողների և ապագա մասնագետների թիվը էլ ավելի կփոքրանա, և Հայաստանը կսկսի կրթված և որակյալ մասնագետների խնդիր ունենալ: Հայտնի է, որ արտագաղթողների մի մասը Հայաստանում բարձրագույն կրթություն ստացած երիտասարդներն են»,–գրում է թերթը։ 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ