13 Հունիսի, Saturday, 2026
KFC

Շերիֆը վերադարձել է Հայաստան և որպես ԲՀԿ-ական սկսել է ակտիվ գործունեություն ծավալել. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է, որ իրենց լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության նախկին անդամ Գրիգոր Գրիգորյանը (Շերիֆ), որը մոտ մեկ տարի առաջ առողջական խնդիրներ ունենալու պատճառաբանությամբ հրաժարվեց պատգամավորի մանդատից և մեկնեց արտերկիր՝ բուժվելու, վերադարձել է:

«Ավելին՝ Հայաստանում նա՝ որպես ԲՀԿ-ական, սկսել է ակտիվ կուսակցական գործունեություն ծավալել: Գրիգոր Գրիգորյանի կուսակցական գործունեության վերաբերյալ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց. «Գրիգոր Գրիգորյանը ինչպես եղել է ԲՀԿ անդամ, ինչպես եղել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ, այնպես էլ շարունակում է մնալ: Նա Վեդիի մեր կառույցի պատասխանատուներից է: Ավելին՝ մեր ամենաակտիվ կուսակցականներից է»»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ