14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Ծառուկյանին ստիպե՞լ են հեռանալ

«Հենց այնպես Ծառուկյանը չէր կարող ասել՝ «իմ կյանքի նպատակը այս չարիք դարձած իշխանությունից օր առաջ ազատվելն է» ու հաջորդ օրը հայտարարել՝ հեռանում է քաղաքականությունից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Ըստ նրա՝ Ծառուկյանն այն մարդը չէ, որ նման հայտարարությունն անի ու չհասկանա, թե ինչ հետևանքներ կարող է այն ունենալ: Նա նշեց, որ քաղաքականությունից հեռանալու որոշումը Ծառուկյանը չի կայացրել, նրան ստիպել են:

Արամ Հարությունյանը պատմեց, թե ԲՀԿ-ն անդամներից մեկն իրեն ասել է, որ Ծառուկյանի որդուն են առևանգել ու սպառնացել հեռանալ քաղաքականությունից:

Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, ապա նա նկատեց, որ ամայացած է դաշտը, պատճառը ԲՀԿ-ի հետ փետրվա ամսին կատարվածն է: Հարութունյանի խոսքով՝ ներկայումս էլ ԲՀԿ-ն Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ «դեռ ուշքի չի գալիս»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ