03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Տնտեսական ճգնաժամ. դոլարը կուլ է տալիս

Վաճառվում է, տրվում է վարձով, լիկվիդացիոն գներ՝ խանութի փակման պատճառով… Թբիլիսիում քայլելիս շատ հաճախ կարելի է հանդիպել նման հայտարարությունների: Վրաստանը տնտեսական ճգանաժամի առաջ է կանգնած. հիմնական պատճառը մասնագետների խոսքով` տեղական արժույթի՝ լարիի արժեզրկումն է:

2015 թվականի հունվարի մեկից լարին զիջեց ամերիկյան դոլարին: Եթե անցած տարի մեկ ԱՄՆ դոլարն  արժեր մոտ 1.7 լարի, ապա այս պահին այն ավելի քան 2.3 լարի է: Երբ դեռեւս նոր էր սկսվել ֆինանսական անկումը, գործող կառավարությունը մեղադրեց նախկին նախագահ Միխաիլ Սաակաշվիլիին՝ նշելով, որ նրա պաշտոնավարման տարիներն է սկսվել այս ամենը:

Միխայիլ Սահակաշվիլիի կառավարման տարիներին Վրաստանի ԿԲ ղեկավարած Ռոման Բոցիրիձեի բերած փաստերն այլ բան են վկայում: Տնտեսագետը  լարիի անկման գործընթացի սկիզբն է համարում 2013-ի դեկտեմբեր ամիսը, երբ ազգային արժույթի կայունությունն ապահովելու համար շուրջ 470 միլիոն դոլար վաճառվեց: Այդ ժամանակ նախագահն արդեն Մարգվելաշվիլին էր: Հիշեցնենք,  Վրաստանում նախագահական ընտրությունները 2013 թվականի հոկտեմբերի 27-ին էին:

Ընդդիմադիր և կառավարությանը գաղափարակից տնտեսագետները համակարծիք են մեկ հարցում՝ ճգնաժամին տանող պատճառներից մեկը տրանսֆերների նվազումն է: Արտերկրից Վրաստան մտնող  դրամական փոխանցումները 2015 թվականի մարտ ամսին կազմել էին  92,2 միլիոն դոլար, ինչը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է մոտ 24 տոկոսով:

2015 թվականին, Վրաստանի ֆինանսների նախարարության կանխատեսումների համաձայն, երկրում սպասվում է մոտ  2%-ի տնտեսական աճ: Արժույթը կայունացնելու և նշված տոկոսին հասնելու համար նախատեսվում է 300-ից 350 միլիոն դոլար արժողությամբ պետական սեփականության մասնավորեցում:

Ի դեպ, այս տարի լրանում է Վրաստանի ազգային արժույթի գոյության 20 տարին:

Արմինե Ավետիսյան 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ