11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

ԲՀԿ-ի ձեռքերը ոչ ոք չի բռնել

Որևէ մեկը նախկինում էլ պարտավարոված չի եղել իր ներքաղաքական, ներկուսակցական ազատությունը կորցնել որևէ համագործակցության պատճառով: Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը: Նա նշեց, որ նախկինում կար եռյակ, հիմա իրավիճակ է փոխվել, և եթե կլինեն ընդհանուր շահեր, ապա համագործակցությունը կքննարկվի: 

«Միշտ ճգնաժամ կամ զարգացում չի լինում չէ միշտ, այդպես էլ քաղաքականության մեջ կան գործընթացներ, որ դու պետք է սպասես զարգացմանը, ապա գնաս կոնսոլիդացիայի»,-նշեց նա: Ըստ Մելքումյանի՝ որևէ մեկն իրենց ձեռքերը չի բռնել ՀԱԿ-ի, «Ժառանգության» կամ մյուսների հետ համագործակցությունից, սակայն պետք է լինեն ընդհանուր մոտեցումներ, շահեր: 

«Եռյակի չգործելու վերաբերյալ ԲՀԿ-ն հարցադրում չի արել, բայց մենք ունենք այն, ինչ ունենք: Այսօր իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել: Նոր պայմաններում եթե կլինեն ընդհանուր շահեր և ընդհանուր գործ՝ մենք նորից կարող ենք քննարկել»,-ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավորը:

Նա նշեց, որ անձամբ ինքը հեղափոխական իշխանափոխությանը դեմ է և դա համարում է սպառնալիք պետականությանն ու հեղափոխական իշխանափոխությանը: «Ցանկացած հեղափոխական իշխանափոխությանը հաջորդում է մեկ այլ հեղափոխական իշխանափոխություն»,-հավելեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ