13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Պետք չէ սևի ու սպիտակի վերածել, մենք պարզ ասել ենք. ԲՀԿ պատգամավոր

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին, խոսելով «խոպանչիների հարկման» օրենքից, նշեց, թե իրենք օրենքին ձեռնպահ քվեարկեցին և պարզ ասացին, որ գտնում են՝ գաղափարը լավն է:

«Մենք պարզ ենք ասում, պետք չէ սև ու սպիտակի վերածել, մենք գտնում ենք, որ որպես գաղափար, միտք կա՝ կարգավորել, պայմաններ ստեղծել ՀՀ քաղաքացիների համար: Միտք կա, բայց այն, տեսքով, ինչ տեսքով բերեց, ներկայացվեց օրենքի նախագիծը…ես հարցեր ուղղեցի՝ քանի: կազմակերպություն է լինելու, ի՞նչ աշխատավարձ են ստանալու, ինչքա՞ն է գնալու բյուջե, այդ բոլոր հարցերի պատասխանները չստացանք, դրա համար չենք կարող կողմ քվեարկել: Մենք հասկացանք, որ այս օրենքում խնդիրներ կան»,-ասաց նա:

Պատգամավորը ևս անհրաժեշտ գտավ ընդգծել, որ դա արտագնա աշխատանքի մեկնողների վրա չի անդրադառնալու, չնայած նշեց, որ չի ընդունում «խոպանչի» բառը, այլ՝ մասնավոր ընկերություններ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ