04 Հուլիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Լյուքսեմբուրգի խորհրդարանը իր քայլով մեծապես աջակցեց ցեղասպանությունների կանխարգելմանը. Հ. Նաղդալյան

Տիկին Նաղդալյան, երեկ Թուրքիայի վարչապետ Դավութողլուն հերթական անգամ հանդես եկավ` ,,խաղաղության մեջ ապրելու, նոր Կովկաս ստեղծելու,, կեղծ կոչերով` միաժամանակ չդավաճանելով իրենց բնորոշ` նախապայմաններով խոսելու և հոխորտալու գործելաոճին: Ձեր կարծիքը:

     – Երկու օր առաջ Լյուքսեմբուրդի  Մեծ Դքսության խորհրդարանը իր միաձայն որոշումով ճանաչեց հայոց ցեղասպանությունը:  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները շարունակվում են ամբողջ աշխարհում, շարունակվում է նաև ցեղասպանությունների ճանաչման և դրանց կանխարգելման պայքարի գործին համալրվող պետությունների և կազմակերպությունների ցանկը, այդ պայքարի  աշխարհագրությունը  և գիտակցումը, որ գենոցիդը ոճրագործություն է, հանցագործություն բոլորի դեմ` մարդկության և մարդու կյանքի բնական իրավունքի դեմ:

    Հայաստանը և հայությունը աշխարհին ներկայացավ այդ պայքարի առաջամարտիկ, Թուրքիան շարունակում է մնալ իր ժխտողականության դիրքերում . իր կառավարող ,,Արդարություն ու զարգացում,, կուսակցությունն ու նրա ղեկավարները հանդես են գալիս  անզոր հոխորտանքով և գռեհիկ հակաքարոզչությամբ և շարունակում են հերքել ցեղասպանության փաստն ու մնալ կաղապարված, կարծրացած մտածողության կրողներ, նրանց շարունակում է առաջնորդել վախը և այն գիտակցությունը, որ սեփական ոճիրն ընդունելը թուլության նշան է:  Աշխարհի տարբեր երկրներում թուրքերը ընդդեմ հայոց ցեղասպանության ճանաչման առաջադրում են  ,,Մեզ միացրեք, ոչ թե բաժանեք ,, կամ ,,Եկեք խաղաղության մեջ ապրենք, նոր Կովկաս ստեղծենք,, կարգախոսները: Ճիշտ կարգախոսներ են, մենք էլ ենք համաձայն փոխըմբռնման, մենք էլ դեմ ենք բաժանարար գծերի խորացմանը, բայց մենք, ինչպես և ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, համարում ենք, որ այդ միասնականության հիմքում պետք է լինի իրականության ադեկվատ գնահատականն ու պատմական ճշմարտությունը, ոչ թե պատմության խեղաթյուրումն ու կեղծիքը:

   Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը պարզ բանաձևեց ,, Եթե չկա հիշողություն, նշանակում է` չարը մինչև այժմ բաց է պահում վերքերը: Թաքցնել կամ հերքել չարը նշանակում է` վերքը բաց թողնել, որ արնահոսի առանց դարմանումի,,: Մենք այդ իրավունքը չունենք: Այո, մենք դեմ ենք բաժանարար գծերին ու ուզում ենք , որ ցեղասպանությունը բաժանարար գիծ չդառնա Հայաստանի Հանրապետության ու Թուրքիայի Հանրապետության միջև: Մենք չէ, որ փակել ենք սահմանը: Մենք չէ, որ օրեցօր նոր խուսափողական  կարգախոսներ ենք հորինում կամ ,,հաթաթաներ,, տալիս: 

 

     Երեկ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անունից շնորհակալական նամակ ենք հղել Լյուքսեմբուրգի մեր գործընկերներին և, օգտագործելով առիթը, ևս մեկ անգամ, հայ ազգի անունից, ուզում եմ մեր խորին երախտագիտությունը հայտնել  Լյուքսեմբուրգի պատգամավորների պալատին` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի միաձայն ընդունման համար: Վստահ եմ, որ այս քայլով Լյուքսեմբուրգի խորհրդարանը մեծապես աջակցեց մարդկության դեմ հետագա ոճրագործությունների ու ցեղասպանությունների կանխարգելմանը, ինչպես նաև, քայլ արեց համախմբելու քաղաքակիրթ աշխարհը` այս համընդհանուր նպատակի շուրջ:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ