18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Կիրականացվեն մեծածավալ ներդրումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» օրենքի նախագծին: Օրենքի ընդունման արդյունքում և դրա հիման վրա նախատեսվում է իրականացնել ներդրումային ծրագիրը, որը ենթադրում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերի վերամշակում:

Միայն ԶՊՄԿ-ի պոչամբարներում եղած մոտ 300 մլն տոննային տարեկան ավելանում է ևս 18-20 մլն տոննա, ինչը բնապահպանական մեծագույն խնդիր է: «Ալյոտիգ» ՍՊԸ-ն հանդիսանում է օրենքի իմաստով ծրագիր իրականացնող, որը մտադիր է կառուցել տարեկան 12.5 մլն տոննա արտադրողականությամբ ֆաբրիկա՝ վերամշակելու համար ներկայումս չօգտագործվող այդ լցակույտերը: Նախատեսվում է նաև կառուցել կոմպոզիտային նյութերի գործարան, որը նույնպես որպես հումք օգտագործելու է պոչամբարի խյուսը: Առաջին փուլում ներդրվելու է մոտ 240 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Երկրորդ փուլն ընդգրկելու է 2019-2025թթ., երբ գործարանի հզորությունը հասցվելու է տարեկան մինչև 25 մլն տոննայի վերամշակման: Արդեն առաջին փուլում բացվելու է  մոտ 1000 մշտական և 500 ժամանակավոր աշխատատեղ, լուծվելու են տնտեսական և բնապահպանական մի շարք հարցեր: Կարևորելով ներդրումային ծրագիրը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը ճշտել է աշխատանքի հնարավոր սկիզբը, որը կարող է լինել առաջիկա  մեկ տարվա ընթացքում:

            Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ