30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Մուտիլովկա է ու խառնակչություն

 «Այս օրենքը 3 ձև ես ընկալում՝ հիմնարկ է ստեղծվում, որտեղից գնում, աշխատում են, երկրորդ` աշխատում են, գնում և ասում ես` ինձ հարկ տուր, կամ էլ քաղաքացուդ ասում ես` գնա ստեղից: Այ մարդ, մարդ էլ օրենքը կարդա ու բան չհասկանա, թե ինչ են ուզել ասել», -այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ խոսելով աղմկահարույց օրենքի մասին, որով «խոպան» գնացողները, ովքեր պետք է շինարարությամբ զբաղվեն, պետք է եկամտահարկ ու շահութահարկ վճարեն այն կազմակերպությանը, որտեղ նախօրոք կգրանցվեն։

ՀԱԿ խմբակացության պատգամավորը նկատեց, որ ինքը չի քվեարկել ԵՏՄ անդամակցության օգտին, սակայն իշխանություններին հիշեցնում է, որ այն, ինչ նրանք կատարում են ՌԴ-ի նկատմամբ, պարզապես խուլիգանություն է։ Նա շեշտեց, որ ԵՏՄ անդամակցության համաձայնագրում հստակ նշված է, որ պետք է լինի աշխատուժի ազատ տեղաշարժ։ Նա, անդրադառնալով Ֆիանանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի այն խոսքին, որ փոքր գումար է, և ՌԴ-ն բան չի ասի, պատգամավորը շեշտեց․

«Տեսեք, ասում են փոքր գումար է, բան չեն ասի, սա նշանակում է անել ախպերավարի, բայց նման պատասխան չեն տալիս, դա «քյաբաբություն» է, ուրեմն` դու «քյաբաբչի» ես, իսկ ես «քյաբաբչիների» հետ չեմ բանավիճի։ Բա՞ որ մեկը նամակ գրի ԵՏՄ անդամ 3 պետությունների ղեկավարներին, ախր, արդեն ԵՏՄ դատարան էլ կա»,- ասաց Բագրատյանը։

Նա նաև անդրադարձավ որոշ ընդդիմադիրների պահվածքին, սակայն չհստակեցրեց, թե կոնկրետ ում նկատի ունի, լրագրողների հարցին, որ խոսքը ԲՀԿ-ին է վարաբերո՞ւմ, կարճ պատասխանեց՝ չեմ մասնավորեցնի։ «Երբ որ իրենք չեն կարում, սկսում են ընդդիմությանն օգտագործել, սակայն ես միշտ ասել եմ ու ասում եմ, որ եթե ընդդիմությունը մյուս ընդդիմության դեմ խոսում է, ապա դա ընդդիմություն չէ, այլ՝ խամաճիկություն, դա «մուտիլովկա» և խառնակչություն է»,- ընդգծեց Բագրատյանը։ Նա նաև նկատեց, որ կասկածում է` այս օրինագծի մասին տեղյակ է նախագահ Սերժ Սարգսյանը, քանի որ տեղյակ լինելուց պարտադիր կլիներ հարց տալ, թե այս օրենքով ինչի՞ են ուզում հասնել։

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ