13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Զուրաբյանը չէր ուզում

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքը արժանապատվության վերաբերյալ սխալ է ընկալվել պատգամավորների կողմից: Այս մասին Ազգային ժողովի նիստի ժամանակ ասաց ինքը պատգամավորը: Հիշեցնենք, որ եկամտահարկի մասին օրենքի քվեարկությունից առաջ նա կոչ էր արել քվեարկել այս օրենքի դեմ՝ ցույց տալով արժանապատվություն, որից հետո կոշտ քննադատության արժանացավ Նաիրա Զոհրաբյանի, Վարդան Այվազյանի կողմից:

«Ցավում եմ, որ իմ խոսքերն ընկալվել են ինչ-որ մեկին կամ ինչ-որ անձի արժանապատվությանն ուղղված խոսքեր: Իրականում ես խոսում էի մեր կոլեկտիվ արժանապատվության մասին՝ որպես Ազգային ժողովի պատգամավորների, այսինքն՝ մեր ինստիտուտի, ԱԺ-ի ինստիտուտի արժանապատվության մասին, և ես ցավում եմ, որ իմ խոսքերը սխալ են ընկալվել են և բերել են նեղ անձնական վիրավորական արձագանքների:

Հեռու մնանք դրանից, ես որևէ մեկի անձնական արժանապատվությանը չէի ցանկանում վիրավորել: Հուսով եմ, որ այս բացատրությունն ընկալվում է»:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ