10 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեֆիլյանը եւ ընկերները ազատ արձակվեցին

 ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ` ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ, առաջին դասի խորհրդական Վ.Պողոսյանը նախաքննական մարմնից, ստուգման նպատակով, պահանջել է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ տարածքում 2015 թվականի ապրիլի 24-ին կազմակերպվող համազգային հրապարակային միջոցառումների ընթացքում մի խումբ անձանց կողմից զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն իրականացնելու դեպքի առթիվ 2015 թվականի փետրվարի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ  հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Քրեական գործի նյութերի ստուգմամբ պարզվել է, որ Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը ու Պավել Մանուկյանը, 2014 թվականի մայիսից, ձեռնարկելով զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստական գործողություններ, ծրագրել էին դրանք իրականացնել  2015 թվականի ապրիլի 24-ին, սակայն այդ գործողությունները կանխվել են իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից:

Ստուգման արդյունքում գործով  հսկողություն իրականացնող դատախազը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 53-րդ, 142-րդ, 151-րդ հոդվածներով, որոշում է կայացրել գործով մեղադրյալներ Ժիրայր Սեֆիլյանի, Վարուժան Ավետիսյանի, Գևորգ Սաֆարյանի, Գարեգին Չուգասզյանի ու Պավել Մանուկյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոփոխելու և որպես խափանման միջոց ստորագրություն չհեռանալու մասին ընտրելու վերաբերյալ:

Որոշումը կայացվել է նկատի առնելով, որ արդեն անցել է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակման օրը և վերոնշյալ անձինք չեն կարողացել ավարտին հասցնել հանցագործությունը, նախաքննության ընթացքում արդեն կատարվել են անհետաձգելի անհրաժեշտ քննչական գործողությունները, ու վերջիններս, ազատության մեջ մնալով, չեն կարող խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը,  ուստի նախաքննության տվյալ փուլում վերացել է մեղադրյալներին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք, «Հիմնադիր խորհրդարանի» մի շարք անդամներ ապրիլի 7-ի առավոտյան բերման էին ենթարկվել , նրանցից չորսը՝ նախաձեռնության փոխնախագահ Վարուժան Ավետիսյանը, նախաձեռնության քարտուղարության համակարգող, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, անդամներ Պավել Մանուկյանը և Գևորգ Սաֆարյանը ձերբակալվել էին: Ավելի ուշ կալանավորվեցին նաև «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանը, Գյումրիի գրասենյակի պատասխանատու Արամ Հակոբյանը:

Հարուցվել է քրեական գործ՝ ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ, որը գտնվում է Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում: 

Ապրիլի 9-ին դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանք էր սահմանել Գարեգին Չուգասզյանի, Վարուժան Ավետիսյանի, Ժիրայր Սեֆիլյանի, Պավել Մանուկյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ: Վերջիններս մեղադրվում են զանգվածային անկարգություններ նախապատրաստելու մեջ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ