11 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կպած /վիդեո/

«Ես 10-11 ամիսների ընթացքում շատ լավ թիմ եմ ստեղծել, շատ լավ թիմային աշխատանք ենք կատարել, և պարզապես նման խոսակցությունները տեղին չեն, և իմաստ էլ չունի անդրադառնալ»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Գյուղատնտեսության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը` խոսելով մամուլի հրապարակումներից, թե իր հեռանալուց հետո Կոտայքի մարզպետարանում խնջույք էր կազմակերպվել: «Ընդամենը մեկ հանգամանք բերեմ. 2014 թվականի մեր աշխատանքների արդյունքում Կոտայքի մարզպետարանի յուրաքանչյուր քաղծառայող տարեվերջին ստացել է լրացուցիչ աշխատավարձ ` մեկ ու կես և ավելի դրույքաչափով»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե նախկին մարզպետը չէ՞ր անում նա ասաց, որ չգիտի, թե ինչ էր անում նախկինը:  «Մենք անմնացորդ` և տարվա ընթացքում, և տարեվերջին, կարողացել ենք քաղծառայողներին առաջին կիսամյակում մեկ անգամ պրեմիաներ տալ, տարվա վերջին ` մեկ ու կես աշխատավարձի չափով: Այնպես որ լավ կլիներ մեկ, երկուսի հետ զրուցեիք և պատկերացում կազմեիք,-ասաց նա -աշխատանքը այնպես չի կարող լինել, որ գովասանագիր ստանան:

Արամ Հարությունյանը նշեց, որ ամեն աշխատանք ունի իր մոտեցումը, պատասխանատվությունը: «Ես առաջին անգամ, երբ ոտք եմ դրել Կոտայքի մարզպետարան` չնայած մարզը ինձ հարազատ է եղել, խնդիրներին ծանոթ եմ եղել, առաջին հայտարարությունս եղել է հետևյալը` որ ես պատասխանատվության զգացումով և նվիրումով կպնում եմ այն աշխատանքին, որն ինձ վստահված է: Ցավոք դուք ամեն աշխատանք դիտարկում եք որպես պաշտոն, նաև պետք է դիտարկեք որպես պատասխանատվություն` աշխատանքի տեսանելի և շոշափելի տեսանկյունից: Ես որևէ դժվարություն, որևիցե տեղ չեմ կրում և հաստատակամ եմ իմ պարտականությունները կատարելու մեջ, որևէ խոչընդոտ որևէ տեղ չեմ հանդիպել և չեմ էլ հանդիպում»,-ասաց նա:

Արամ Հարությունյանը նաև մանրամասներ ներկայացրեց կառավարության այսօրվա նիստում ընդունված հարցի վերաբերյալ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ