03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հերմինե Նաղդալյանը կների՞ Հրանուշ Հակոբյանին. Հրապարակ

 «Հրապարակը» գրում է. «Բոլորիս հիշողության մեջ թարմ է, թե ինչպես Հրանուշ Հակոբյանը «շախով-շուխով» դիմավորեց 20-ամյա առաջին հայ տիեզերագնացին, և այդ մասին հպարտ հաղորդագրություն տարածեցին: Ապա «Մայրենի դեսպան» հուշամեդալով հետմահու պարգևատրեց Մեսրոպ Մաշտոցին: Իսկ վերջերս էլ մեկ այլ նախաձեռնությամբ հանդես եկավ՝ «100 բարձ` ապրելու համար». ասեղնագործ բարձեր էին նվիրում Սփյուռքի մեր հայրենակիցներին:

Իհարկե, վաղուց արդեն որևէ մեկը տրամաբանություն չի փնտրում սփյուռքի նախարարության գործողությունների մեջ, սակայն ցավալի է, որ մեր վճարած հարկերով այս կառույցում «թիթեռ են նկարում»:

Օրերս էլ սփյուռքի նախարարության կայքում հայտնվեց հետևյալ վերտառությամբ հաղորդագրությունը. «Հայ ամենաբարձր պաշտոնյա կինը հյուրընկալվեց սփյուռքի նախարարությունում», իսկ այդ կինը Շվեդիայի խորհրդարանի փոխխոսնակ Իզաբել Դինգիզյանն է:

Այս քայլը կարող է թանկ նստել Հրանուշ Հակոբյանի վրա, քանի որ սրանով նա ցույց է տալիս, որ իր համար հայրենի խորհրդարանն ավելի նվաստ է, քան այլ երկրինը: Տիկին նախարարն Իզաբել Դինգիզյանին ամենաբարձր հայ կին պաշտոնյա հռչակելուց առաջ պետք է հիշեր, որ նույն պաշտոնին է նաև հարազատ ՀՀԿ-ի կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Կների Հերմինե Նաղդալյանը Հրանուշ Հակոբյանին, թե ոչ, դժվար է ասել»,- գրում է թերթը: 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ