03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարության նիստում աննախադեպ օրինագիծ է քննարկվելու. Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակը» գրում է, որ ՀՀ կառավարության վաղը կայանալիք նիստում մի աննախադեպ օրինագիծ է քննարկվելու:

«ՀՀ պետգույքի կառավարման վարչությունը ներկայացնելու է պետական գույքի մասնավորեցման 2006-2007 թվականների տարեկան հաշվետվությունը:

Ըստ ՀՀ օրենսդրության, պետգույքի կառավարման վարչությունը ԱԺ-ին պետք է ներկայացնի յուրաքանչյուր տարվա պետական գույքի մասնավորեցման ծրագրի հաշվետվությունը, որը, նախ, պետք է հաստատվի կառավարությունում: ՊԳԿ վարչությունը նախագծին կից փաստաթղթերում չի պարզաբանել, թե ինչու է փաստաթուղթը ներկայացրել այսքան ուշացումով: Ամենայն հավանականությամբ, հաշվետվությունը մոռացել են ժամանակին ներկայացնել եւ հանկարծ հայտնաբերել են 7 տարի անց:

Որեւէ արտառոց բան այդ հաշվետվության մեջ չկա, ընդամենը թվարկված է, թե ինչ գույք է մասնավորեցվել եւ ինչ գներով: 2006-2007թթ., ինչպես նշված է հաշվետվության մեջ, մասնավորեցումից ստացված միջոցներից ՀՀ պետական բյուջեի հատուկ հաշվին է փոխանցվել 178 միլիոն 582 հազար դրամ: Ըստ որոշ տեղեկությունների, առաջիկայում ՀՀ կառավարության նիստի օրակարգում է դրվելու Ավարայրի ճակատամարտի վերաբերյալ ՀՀ ՊՆ հաշվետվությունը՝ ՀՀ ԱԳՆ-ի հատուկ եզրակացությամբ»,- գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ