17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Փրկությունն այլ բանի մեջ է. Զոհրաբյանը համաձայն չէ Գալուստ Սահակյանի հետ

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ով նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է, ԵԽԽՎ-ի՝ նախորդ շաբաթ կայացած նստարջանի ժամանակ թուրք և ադրբեջանցի պատվիրակները խղճուկ վիճակում էին հայտնվել: «Երբ որ հայ պատգամավորներս բոլոր ելույթներում խոսում էինք Հայոց ցեղասպանության մասին, թուրք պատգամավորներից որևէ մեկը համարձակություն չունեցավ ոտքի կանգնելու և ասելու, որ Ցեղասպանություն չի եղել: Չգիտես՝ ինչու թուրքերի շահերը որոշեց պաշտպանել Ադրբեջանի պատվիրակության՝ Շուշիում ծնված մեկ պատգամավոր՝ Ռոքսան Ռոզաևը, որը ոչ թե հերքեց, այլ առաջարկեց պատմաբանների հանձնաժողովին թողնել այս հարցը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում պատմեց Զոհրաբյանը:

Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այսօր արած հայտարարությանը, թե հայ ժողովուրդը, քաղաքական ուժերը երբ միասնական են լինում, ապա նոր ձեռքբերումներ են ունենում, ապա Զոհրաբյանն ասաց. «Միասնականությունը շատ անհրաժեշտ էր ու շատ կարևոր էր, ու դա իր լրջագույն արդյունքը տվեց, այստեղ երկու կարծիք  լինել չի կարող, բայց որ ներքաղաքական տարբեր խնդիրների վերաբերյալ մենք չենք կարող լինել միասնական, որովհետև տարբեր խնդիրների վերաբերյալ մեր հայացքները, մեր մոտեցումները, առաջարկվող լուծումները տարբեր են, այստեղ ես չեմ կարծում, որ մենք պիտի փորձենք վերակենդանացնել կոմունիստական կուսակցության երբեմնի վատ հիշողությունները»:

ԲՀԿ պատգամավորը շետշեց, որ միանշանակ է՝  Ցեղասպանություն ու արցախյան խնդրի հարցում բոլորն են  միասնական և միջազգային կառույցներում մշտապես ցույց են տվել իրենց միասնականությունը, որքան էլ որ ներքաղաքական կյանքում հակասություններ են ունեցել: Նա հիշեցրեց, որ աղքատության ու արտագաղթի ցուցանիշները գնալով ահռելի չափերի են հասնում: «Մեր փրկությունը պայքարելն է աղքատության դեմ, որպեսզի մեր տնտեսությունը ոտքի կանգնի»,-նշեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ