18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Որն է լինելու պայքարի հաջորդ փուլը

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ապրիլքսանչորսյան միջոցառումներով իրական հիմքեր ստեղծվեցին պայքարի հաջոդ փուլ մտնելու համար: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ զրույցում հնչեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Միանսյանը: «Պայքարի հաջորդ փուլն է ոչ միայն ճանաչում, այլ նաև զղջման պահանջ, ժխտողականության դեմ պայքար, բնականաբար, արդարության վերականգնում՝ հատուցման սխեմաների միջոցով»,-նշեց նա:

Մինասյանի խոսքով՝ այս տասնօրյակն ամրապնդեց միջազգային հանրության դիրքն ու վստահությունը, որ ցեղասպանության ճանաչումն այլընտրանք չունի:  Հարցին, թե կոնկրետ իրավական առումով այս միջոցառումներն ու միջազգային կառույցների ու երկրների կողմից ընդունված բանաձևերն ինչ տվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, նա պատասխանեց. «Եթե մենք իրավական նկատի ունենք այն բոլոր պահանջները, որ պետք է դրվեին Թուրքիայի ներկա պետության առաջ, ապա ակնհայտ է, որ ուժեղացան բոլոր այդ հիմքերը, որպեսզի այն թղթածրարը, որ պետք է պատրաստվի այդ ուղղությամբ, ավելի իրավական և ուժեղ հիմնավորումներ լինեն»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ