17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Համբերեք, շտապել պետք չէ»

«Ունեինք այն, ինչ ունեինք, և այսօր ունենք այն, ինչ տեսնում ենք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թե ինչ ունեինք Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացում մինչև ապրիլքսանչորսյան միջոցառումները և ինչ ունենք այսօր:

Ըստ նրա՝ շտապել պետք չէ և խոսել, թե ձեռքբերումները բարոյական հարթությունում են, և ոչ մի իրավական առաջընթաց չկա. «Համբերեք, շտապել պետք չէ, սա իրավական հարթությունում արձանագրելու համար քայլեր կատարված են, և մնում է լինել միայն հետևողական»: 

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այն, ինչ տեղի ունեցավ այս տասնօրյակում, ուղղակիորեն լրջագույն բեկում բերեց Հայոց ցեղասանության ճանաչման առումով, սակայն ըստ նրա՝ կարևորագույնը հետագա քայելերի ճանապարհային քարտեզ ունենալն է: «Մենք պետք է ունենանք մեր ճանապարհային քարտեզը, թե հետո՝ վաղվա օրը, ինչ ենք անելեու, ինչպիսի օրակարգ ենք մենք մշակելու, ահա այս ուղղությամբ պետք է աշխատի Հայաստանը, նաև մեր բարեկամ պետությունները, քանի որ այս հարցը միայն Հայաստանի խնդիրը չէ, և ցեղասապնությունների ճանաչումն ու ժխտումը միջազգային հանրության լրջագույն խնդիրներից մեկն է»:

Զոհրաբյանի խոսքով՝  լրջագույն աշխատանք է կատարել մեր երկիրը: «Գալիպոլիի կլոնադան նաև մեծապես օգնեց, որպեսզի Հայոց ցեղասպանությունն ավելի ճանաչելի լինի հենց Թուրքիայի ներսում»,-ասաց նա: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ