11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Աննախադեպ հայտարարություն /վիդեո/

ԵԽԽՎ հերթական նիստը կայացավ նախորդ շաբաթ, որին մասնակցում էին նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամները: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն ասաց, որ լիագումար նիստը համընկավ ապրիլի 24-ին, և ԵԽԽՎ նախագահը չէր կարող ներկա լինել Երևանում, սակայն այլ կարևոր գործիչներ են մասնակցել Երևանում երկօրյա գլոբալ ֆորումին:

«Հարյուրամյակին ընդառաջ մենք բավական մեծ աշխատանք կատարեցնք՝ կազմակերպելով ցուցահանդես, ստըորագրելով հայտարարություն Եվրոպայի խորհրդի պատվիրակների կողմից: Մոր բոլոր պատվիրակները միասնական կերպով ու ակտիվ մասնակցել են այս աշխատանքներին»,-ասաց Հերմինե Նաղդալյանը:

ԱԺ փոխնախագահը նկատեց, որ այդ հայտարարության ներքո եղել է մոտ երկու հարյուր ստորագրություն, իսկ 170 ստորագրությունից ավել ունենալը բացառիկ երևույթ է ԵԽԽՎ-ի համար, չեն ստորագրել Թուրքիայի և Թուրքիայի սատելիդ երկրների պատվիրակները: Հերմինե Նաղդալյանը շեշտեց, որ այս հայտարարությունն աննախադեպ է, քանի որ դրան ոչ միայն ցեղասպանության դեմ պայքարի հարցում ավանդական երկրներն են եղել, այլև նրանք, ովքեր նախկինում ցեղասպանության վերաբերյալ իրենց գնահատականներով չեն առանձնացել:

Պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ զեկույցը եղել է Ցեղասպանության հարյուրամյակին նվիրված և դրա մեջ կոչ է արվել, որ պատվիրակներն իրենց վերաբերմունք արտահայտեն, ճանաչեն ու դատապարտեն: 

Ցուցահանդեսում ներկայացրած աշխատանքներն էլ բավական տպավորիչ են եղել եվրոպացի պատվիրակների համար: Հերմինե Նաղդալյանն ասաց, որ նիստի ժամանակ կարևորագույն ելույթներ են նաև ունեցել մեր պատվիրակները, ազատ դեբատների ժամանակ ևս աչքի են ընկել ելույթներով, որոնք վերաբերել են Հայոց ցեղասպանության ժխտողականությանն ու դատապարտմանը: Նաղդալյանը հիշեցրեց, որ Լևոն Զուրաբյանի առաջարկով պատվիրակները ոտքի կանգնեցին ու հարգեցին զոհերի հիշատակը, կրկին միայն թուրքերն են այստեղ առանձնացել:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ