29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վաղը Կարմիր կիրակի է

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու տոնացույցում Սբ. Զատիկին հաջորդող կիրակիներն հատուկ խորհրդանշական անվանումներ ունեն: Զատիկի չորրորդ կիրակին կոչվում է Կարմիր:

Կարմիրը Քրիստոսի եկեղեցու եւ հավատի համար մարտիրոսացած նահատակների սուրբ արյան խորհրդանիշն է: Քրիստոնեության վաղ շրջանում, երբ քրիստոնյաները դաժան հալածանքներ էին ենթարկվում, շատերը գերադասեցին մեռնել, քան դավաճանել հավատի այն սկզբունքներին, որ մարդկությանն ավանդել էր մարդացյալ Աստված` Քրիստոս: «Տիրոջ աչքում հարգելի է մահն իր սրբերի» (Սաղմ. 115:15):

Սակայն այսօր նահատակության անհրաժեշտություն չկա, եւ արյուն թափելը, մահը, պայքարն ու հաղթանակն այլ իմաստ են ձեռք բերել՝ընդդեմ մեղքի ու չարիքի: «Չլինի թե հոգնեք և հուսալքվեք, դուք, որ կռվի մեջ դեռ արյուն թափելու չափ չհակառակվեցիք մեղքին», – ասում է Պողոս առաքյալը (Եբր. 12:3-4) եւ իբրեւ պատգամ բոլոր քրիստոնյաներին խրատում. «Նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, եւ նա, որ կենդանի է, կենդանի է Աստծո համար: Նույնպես եւ դուք ձեզ մեռած համարեցեք մեղքի համար, բայց կենդանի՝ Աստծո համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսով» Հռոմ. 6:10-11):

Աղբյուր` Qahana.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ