26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախում ընտրում են ըստ դեմքերի ու կեցվածքի.սոցիոլոգ

Այսօր լրագրողների հետ հանդիպմանժամանակ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը ներկայացրեց մայիսի 3-ին սպասվող ԼՂՀ-ի խորհրդարանական ընտրությունների նախնական կանխատեսումները:

 «Հարցումը անցկացվել է ս.թ. ապրիլի 11-12-ին. Արցախի 147.000 բնակչից անհրաժեշտ 1800 հարցվող գտնելու համար առաջարկ է արվել 2392 չափահաս բնակչի, նրանցից 592-ը (մոտ 25%) հրաժարվել է` ընտրություններին անտարբեր լինելու հանգամանքով: ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին հարցվածների 32 տոկոսը հաստատ մասնակցելու է, 9 տոկոսը` հնարավոր է մասնակցի, 5 տոկոսը հետաքրքրվում է, բայց չի մասնակցելու, 29 տոկոսը չի կողմնորոշվել ինչպես գնալու, այնպես էլ ձայնը տալու հարցում, 25 տոկոսը հետաքրքրված չէ: Սոցիոլոգը նշեց, որ եթե հնարավոր մասնակիցների ½-րդը և չկողմնորոշվածների 1/3-րդը միանան հաստատ մասնակցողներին, ապա մասնակցությունը կկազմի 55%, ինչը մոտ է նախորդ խորհրդարանական ընտրությունների մակարդակին: Ըստ ներկայացված տվյալների` ԼՂՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական միավորումներից ընտրվելու ամենամեծ շանսերն ունի «Ազատ Հայրենիք» կուսակցությունը, այնուհետև Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և «Շարժում-88»-ը:
Ահարոն Ադիբեկյանը նկատեց, որ  քանի որ դրույթներին շատ քչերն են ծանոթ, իրենց հետաքրքում էր, թե նրանք ինչով են առաջնորդվում և պարզվեց, որ ընտրում են ըստ դեմքերի, կեցվածքի. «Կան պատգամավորներ, որոնց մասին ոչ ոք չգիտի, բայց իմացությունը շատ կարևոր է, որ կարողանան ընտրություն կատարել: Նրանց խնդիրը բարդանում է. նրանց պետք է ներկայացնեն որպես թեկնածու, այնուհետև ներկայացնեն իրենց ծրագրերը, իսկ ճանաչվածների գործն ավելի է հեշտանում: Գործող վարչապետը և առաջատար կուսակցությունների ղեկավարները կոչ են անում ձևավորել ավելի կառուցողական ընդդիմություն և բոլորն աշխատեն պետականության վերականգնման համար: Նրանց մոտ դա, կարծես, ստացվում է»,-հավելեց սոցիոլոգը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ