24 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գազը կթանկանա՞. Հայոց աշխարհ

«Հայոց աշխարհը» զրուցել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերության մամուլի պատասխանատու Շ.Սարդարյանի հետ, ով հավաստիացրել է, որ ընկերության օրակարգում չկա գազի ներքին սակագները վերանայելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին հայտ ներկայացնելու հարց։ Սարդարյան մասնավորապես նշել է.

«Ճիշտ է, չի բացառվում, որ դա տեղի ունենա հետագայում, եթե չհաջողվի հասնել ներմուծվող գազի գնի նվազեցման։ 

Չնայած առայժմ բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնապես ոչինչ հայտնի չէ, այնուհանդերձ կան տարբեր մեկնաբանություններ։ Առ այն, որ արդեն համաձայնություն է ձեռք բերվել, որ սահմանի վրա Հայաստանը գազ ստանալու է ոչ թե գործող 189, այլ 165 դոլարով։
Կա նաեւ հակառակ պնդումը, ըստ որի, ներմուծվող գազը ոչ թե էժանանալու է, այլ թանկանալու՝ դառնալով հազար խոր. մետրի համար 200 դոլար։ 

Դժվար է ասել, թե որտեղից է վերցված հիշյալ տեղեկատվությունը, այնուհանդերձ այն քիչ հավանական է թվում։ Հատկապես հաշվի առնելով մի հանգամանք. համաշխարհային շուկայում գազի գները նվազում են։ Պատահական չէ, որ վերջերս «Գազպրոմը» համաձայնեց իջեցնել նաեւ Ուկրաինային մատակարարվող ռուսական գազի գինը, ընդհուպ մինչեւ 247 դոլար։ 

Իհարկե, Հայաստանի դեպքում երկնագույն վառելիքը դրանից շատ ավելի էժան է։ Բայց դա չի ենթադրում, որ պետք է թանկանա, քանզի գործում են բոլորովին այլ հարաբերություններ։ Ինչպես հայտնի է, Հայաստանի գազամատակարարման սակագներն ուղղակիորեն փոխկապակցված են ռուսական ներքին շուկայի գների հետ։ Մի տարբերությամբ, որ այն հաստատված է դոլարով։ 

Ռուբլու կտրուկ արժեզրկումից հետո այդ կապը, ըստ էության, խաթարվել է։ Այն այլեւ համահունչ չէ պայմանագրի ստորագրման պահին հաստատված հարաբերություններին։ Թերեւս դա հիմք է տվել բանակցություններ սկսել ներմուծման սակագները վերանայելու համար։ 

Չնայած կարծես կան բավարար պայմաններ գազի ներմուծման գները նվազեցնելու համար, այնուհանդերձ այս պահին բանակցությունների արդյունքների վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան։ Չի բացառվում, որ այդ մասին հայտարարվի Ռուսաստանի նախագահի հայաստանյան սպասվող այցի շրջանակներում։ 

Մինչ այդ, ինչպես հավաստիացնում են «Գազպրոմ-Արմենիայից», ընկերությունը վնասներ է կրում։ Դրանք կապված են մասնավորապես տարեվերջին արժութային շուկայում տեղի ունեցած փոփոխությունների հետ, որի հետեւանքով արժեզրկվեց ազգային արժույթը։ Այժմ ամերիկյան արժույթի գինը տատանվում է 470-480 դրամի սահմաններում, այն դեպքում, երբ սակագները հաշվարկված են դոլարի դիմաց 416 դրամ փոխարժեքով։ Թերեւս այդ տարբերության հաշվին էլ, ինչպես վստահեցնում են ընկերության պատասխանատուները, վնասներ են ձեւավորվում։ 

Սակայն այստեղ պետք է հաշվի առնել մի շարք հանգամանքներ։ Փոխարժեքի փոփոխությունները սովորաբար ազդում են գազմատակարարման ներքին սակագների վրա, սակայն այդ ազդեցությունները Հայաստանում բավականաչափ հավասարակշռված են՝ կապված այն բանի հետ, որ գործում են երկու տիպի սակագներ՝ դրամային եւ դոլարային։ Եթե առաջինի դեպքում ազգային արժույթի արժեզրկումն ունենում է բացասական հետեւանք, ապա երկրորդի դեպքում՝ կարող է նույնիսկ դրական լինել։ 

Առավել եւս, որ դիվերսիֆիկացված են նաեւ գազմատակարար ընկերության ծախսերը։ Դրանք ինչպես տարադրամային են, այնպես էլ դրամային։ Այնպես որ ինչ-որ պահի փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը ընկերության ֆինանսական հոսքերի վրա հնարավոր է անգամ դրական լինի։ 

Հայաստանում վաճառվող գազի գերակշիռ մասն իրացվում է դոլարով հաստատված սակագնով։ Այլ կերպ ասած, դրանք ամսական 10 հազար խոր. մետրից ավել երկնագույն վառելիք սպառող բաժանորդներն են։ Դրանց մասնաբաժինը հասնում է իրացման ընդհուպ մինչեւ 70 տոկոսին»։ 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ